top of page
DSC06220_edited.jpg

Դասընթացներ և սեմինարներ հոգեկան առողջության վերաբերյալ

 

MHS հոգեկան առողջության ծառայությունը կազմակերպում է ուսումնական ու գործնական սեմինարներ և դասընթացներ, որոնք անցկացվում են խմբային ձևաչափով: Հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող գործոնները ներառում են սթրեսի ընդհանուր մակարդակի բարձրացումը, ուշադրության երկարատև կենտրոնացում պահանջող աշխատանքը, քնի և հանգստի խանգարումներ, տեղեկատվության գերբեռնվածություն և մի շարք այլ գործոններ:

Մեր նախաձեռնության նպատակն է տրամադրել հոգեկան առողջության մասին համապարփակ և ամբողջական տեղեկություն, որը կօգնի պահպանել և ամրապնդել ոլորտի բոլոր ներկայացուցիչների առողջությունը և բարձրացնել նրանց մասնագիտական արդյունավետությունը։ Սեմինարները վարում են մեր կենտրոնի և հրավիրված նեղ մասնագիտացում ունեցող առաջատար մասնագետները։

Լեզուներն են հայերենը և ռուսերենը, որոշ մասնագետների համար նաև՝ անգլերենը։ Հոգեկան առողջության թեմաները կարելի է ընտրել ներկայացված թեմաների մեր առաջարկած ցանկից: Ցանկության դեպքում կազմակերպության ներկայացուցիչները կարող են առաջարկել իրենց սիրելի թեմաները։

®Բոլոր սեմինարները/դասընթացները, ներառյալ՝ գործարկող խմբի պահանջով պատրաստվածները, հանդիսանում են MHS հոգեկան առողջության ծառայության մտավոր սեփականությունը:

                                 ԹԵՄԱՆԵՐ

  • Դեպրեսիա

  • Տագնապ և խուճապ

  • Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

  • Հիպոխոնդրիա/առողջական անհանգստություն

  • Մասնագիտական այրում

  • Միայնության/սոցիալական մեկուսացման զգացում

  • էքստրիմը

  • Ինքնագնահատական

  • Սթրեսակայունություն

  • Բուլիինգ մանկության և հասուն տարիքում

  • Պրոկրաստինացիա

  • Կյանքի իմաստ

  • Միջին տարիքի/էքզիստենցիալ ճգնաժամ

  • Անձնական սահմաններ, ինչպես ասել «ՈՉ»

  • Մտածողություն

  • Հավակնություններ կարիերայում/անկախության ցանկություն

  • Ինչու եմ ուզում թույլ լինել/Ինչպես գտնել իմ իրական "Ես"-ը

  • Ինքնագիտակցություն/ինքնարտահայտում

  • Ինչպես ավելի լավ կենտրոնանալ

  • Կոնֆլիկտի կառավարում

  • Հեռավար աշխատանք

  • Ագրեսիա

  • Այցելուակենտրոն հաղորդակցություն

  • Ընդհանուր հաղորդակցություն

  • Միջմշակութային/միջազգային հաղորդակցություն

  • Աշխատանքային հաղորդակցություն

  • Զույգերի հաղորդակցություն

  • Իմ սոցիալական դերը

  • Ինչպես հաղորդակցվել իմ երեխաների հետ

  • Ժամանակի կառավարում

  • Ինչպես կազմակերպել իմ աշխատավայրը տանը/գրասենյակում

  • Տարեցների խնամք

  • Ֆինանսների/օնլայն գնումների հոգեբանություն

  • Թիմ բիլդինգ

  • Քնի խանգարումներ

  • Գլխացավեր

  • Մեջքի ստորին հատվածի և ողնաշարի ցավեր

  • Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահում

  • Ստամոքս-աղիքային խանգարումներ

  • Դաստակային թունելի համախտանիշ

  • Տեսողության խանգարումներ

  • Սեռական խնդիրներ

  • Ոչ քիմիական կախվածություններ/խաղեր

  • Միայնություն կամ ազատություն

  • Տարիքային հոգեբանական ճգնաժամեր

  • Ինչպես վերականգնվել սթրեսից

  • Մոռացված էմոցիա

  • Հաջողության մոտիվացիա

  • Սեր թե կախվածություն

  • Մարմնի լեզու

  • Ծնողավարության մոդելներ

  • Երազների վերլուծություն

  • Ինչպես ընտրել ճիշտ զուգընկեր

  • Պրոկրաստինացիա

  • Մայր ծնողի դերը մեր կյանքում

  • Հայր ծնողի դերը մեր կյանքում

  • Ընտանեկան սցենարներ

  • Մանիպուլյացիա, գասլայթինգ

  • Մեր ընտրած դերերը

  • Կոնֆլիկտն ինչպես կա

  • Վախի ճանաչում

  • Կոմպլեքսներ

  • Հոգետիպեր, ով եմ ես

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել մեզ:

Սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։

bottom of page