top of page

Դեպրեսիա

Դեպրեսիան վատ տրամադրության և գործունեության հանդեպ զզվանք ունենալու վիճակ է: Այն կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, մոտիվացիայի, զգացմունքների և բարեկեցության զգացողության վրա: Այն կարող է դրսևորվել տխրությամբ, մտածելու և կենտրոնանալու դժվարությամբ, ախորժակի և քնելու ժամանակի զգալի աճով կամ նվազումով: Դեպրեսիա ունեցող մարդիկ կարող են ունենալ տխրության, հուսահատության և, երբեմն, ինքնասպանության մտքեր: Այն կարող է լինել և կարճաժամկետ, և երկարաժամկետ: Ենթադրվում է, որ դեպրեսիայի հիմնական ախտանիշը անգեդոնիան է, ինչը նշանակում է հետաքրքրության կամ հաճույքի զգացողության կորուստ որոշակի գործողությունների նկատմամբ, որոնք սովորաբար ուրախություն են պատճառում մարդկանց: Վհատ տրամադրությունը համարվում է տրամադրության որոշ խանգարումների ախտանիշ, ինչպիսիք են հիմնական դեպրեսիվ խանգարումը կամ դիստիմիան։ Դա սովորական ժամանակավոր արձագանք է կյանքի իրադարձություններին, ինչպիսին է հարազատ,սիրելի մարդու կորուստը․ այն նաև որոշ ֆիզիկական հիվանդությունների ախտանիշ է և որոշ դեղամիջոցների ու բժշկական բուժումների կողմնակի ազդեցություն:

Դեպրեսիա
bottom of page