Մանկական խանգարումներ
Երեխաների մոտ հոգեկան խանգարումները նկարագրվում են որպես երեխաների սովորելու, վարքագծի կամ իրենց հույզերի հետ վարվելու լուրջ փոփոխություններ, որոնք հանգեցնում են անհանգստության և օրվա ընթացքում դժվարությունների: Մանկության խանգարման ձևերի և պատճառների մեծ բազմազանություն կա: Այս խանգարումներից որոշները հիմնականում ուղեղի խանգարումներ են, իսկ մյուսները, ավելի շատ, ունեն վարքային բնույթ: Չնայած դրանց տարածված լինելուն՝ մանկական խանգարումները չեն հանդիսանում զարգացման բնականոն գործընթացի մի մաս, որի միջով պետք է անցնեն երեխաները: Մանկության հոգեկան խանգարումների ախտորոշման չափանիշները պահանջում են, որ երեխաների վարքագիծը և կամ զարգացումը շեղվեն տարիքին համապատասխան նորմալ վարքագծից և կամ զարգացումից, ուստի, կարևոր է հասկանալ երեխայի նորմալ զարգացումը: Այս պատճառով հնարավոր է ցանկանաք կարդալ մեր ընդարձակ նյութը երեխաների նորմալ զարգացման վերաբերյալ: Տարբեր տարիքի համար նորմալ զարգացման ուղենիշները հասկանալը ձեզ ավելի լավ վիճակում է դնում հասկանալու՝ ինչու է վարքի խանգարումը համարվում ոչ նորմալ: Մանկության ընդհանուր հոգեկան հիվանդությունները և զարգացման խանգարումները ներառում են Դեպրեսիան, Երկբևեռ խանգարումը և Տագնապային խանգարումները, Աուտիզմը և նման Զարգացման ամատարած խանգարումները, Ուշադրության պակասը և հիպերակտիվության խանգարումը, Ուսուցման հաշմանդամությունը, Հարմարվողականության խանգարումները, Ընդդիմադիր անհնազանդության խանգարումը և Վարքի խանգարումը: